ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Երևան» թիմը դարձավ աշխարհի փոխչեմպիոն

«Երևան» թիմը դարձավ աշխարհի փոխչեմպիոն
29.12.2014 | 23:25

«Բրեյն ռինգ» ինտելեկտուալ հեռուստախաղի եզրափակիչ փուլում փայլուն հանդես եկած հայաստանյան «Երևան» թիմը դարձավ աշխարհի փոխչեմպիոն։

Մինկում կայացած աշխարհի խաղերին մասնակցել են երեք հայկական թիմեր՝ Արմանա Աբովյանի գլխավորած «Արմենիան», «Երևանը» և «Պերեզագրուզկան»:
Ընդհանուր առմամբ առաջնության մասնակցում էին գիտակներ, 6 երկրից (Բելառուս, Ռուսաստան, Լատվիա Ուկրաինա, Հայաստան և Ադրբեջան) :

Մի քանի տպավորիչ հաղթանակ տանելով հայաստանյան թիմը հասավ եզրափակիչ, որտեղ պարտվեց բելառուսական թիմին` վերջին հարցին չհասցնելով սեղմել կոճակը:
Խաղին, միայն Հայաստանից, 3 թիմ է մասնակցել։

«Երևան» թիմի ավագ Լևոն Նիկողոսյանի խոսքերով այս տարի հայկական թիմերը, հանդես գալով միասնական ճակատով, բարձր որակի խաղ ցուցադրեցին, ինչը հնարավոր դարձավ Կրթության և Գիտության նապխարարության երկարամյա աջակցության շնորհիվ: Ըստ ավագի, հաջոր տարի և իր թիմը, և մյուս հայկական թիմերը իրենց բոլոր ուժերը կգործադրեն, որպեսզի աշխարհի գավաթը բերեն Հայաստան:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ